Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Մանկական, պատանեկան և հասուն տարիքի ակնե

Մանկական, պատանեկան և հասուն տարիքի ակնե

2022-09-02

Ի՞նչ է ակնեն

Ճարպագեղձերի խցանման և գերաշխատանքի հետևանքով առաջացած խնդիր է:

Ակնեի տեղակայումը

Ակնեն կարող է տեղակայել ցանկացած տեղում, որտեղ ճարպերը շատ են: Այն սովորաբար դեմքի շրջանն է:

Ակնեի տարիքասեռային առանձնահատկությունները

Կորյակներ կարող են լինել ծնված օրվանից.  կոչվում է նորածնային ակնե, ծնվելուց 4-5 օր հետո հղիության ժամանակ մորից ձեռք բերած որոշ արական սեռական հորմոնների ազդեցության տակ առաջանում է ճարպագեղձերի գերաշխատանք և նորածնի դեմքի վրա  առաջանում է ցանավորում,  որի համար պետք չէ անհանգստանալ, բայց պետք է դիմել բժշկի՝  ճիշտ ախտորոշվելու համար և 1-2 ամիս հետո այն կանցնի:

2-րդ տեսակը, որը հաճախ  է հանդիպում, պատանեկան ակնեն է: Մինչ վերջերս մասնագետները կարծում էին, որ այն 16, 17, 18 տարեկանից հետո ավելի բնորոշ վիճակ է, իսկ հիմա  համարվում է,  որ կարող է ի հայտ գալ 12 տ-ից և ավելի մեծ տարիքի պատանիների մոտ՝ մինչև 25 տարեկան:

Եվ քիչ հանդիպող հասուն տարիքի ակնեն է:

Պատանեկան տարիքում ակնեի առաջացման պատճառներն են՝

  • Ժառանգականությունը,
  • Աղջիկների մոտ դաշտանային ցիկլի խանգարումները, որը զարգանում է սեռական հորմոնների դիսբալանսի հետևանքով,
  • Քաղցրի չարաշահումը,
  • Շատ տաք ջրով լոգանք ընդունելը և դեմքի լվանալը
  • Արտաքին միջավայրը:

Շպարի օգտագործումը չի հանգեցնում ճարպագեղձերի գերաշխատանքի, հետևաբար պետք չի սահմանափակել շպարի օգտագործումը:

Հասուն տարիքում  ակնեի առաջացման պատճառներն են՝

  • Մի շարք հիվանդություններ,
  • Դեղերի օգտագործում, հորմոնալ դիսբալանսը:

Հասուն տարիքի ակնեն  հազվադեպ է հանդիպում, բայց շատ ավելի բարդ ու դժվար կարգավորվող խնդիր է:

Ակնեի առաջացման պատճառները  տղամարդկանց մոտ

  • Ֆիզիկական ակտիվություն,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Ակնեի ժամանակ պահանջվող հետազոտությունները

Հետազոտությունների մի մասը պայմանավորված է բուժում նշանակելով, օրինակ ռետինոիդների նշանակման դեպքում   պետք է գնահատել լյարդի վիճակը, իսկ մի մասն էլ պայմանավորված է ախտորոշման հետ: Որոշ այլ օրգան համակարգերի ախտահարման դեպքում  պետք է հետազոտել  այս կամ այն հիվանդությունը՝ ակնեն և այլ օրգան համակարգն իրար հետ կապելու համար: Օրինակ,  վահանաձև գեղձ- ակնե, դաշտանի խանգարումներ՝պոլիկիստոզ ձվարաններ-ակնե:

Ակնեի բուժումը

Ակնեի բուժումն անհատական է: Դեղամիջոները որոշվում են կախված ծանրության աստիճանից.

Թեթև ձևերի դեպքում  անհրաժեշտ է խնամք և  դեղամիջոցներ:

Միջին ծանրության դեպքում՝  խնամք ու  դեղային միջոցներ, և որոշ ընդհանուր օգտագործման դեղամիջոներ:

Ծանր ակնեի դեպքում   հորմոնալ դեղամիջոներ, որոնք կկարգավորեն  հորմոնալ դիսբալանսը:

Ընդգծենք, որ ակնեի բուժմանը ոչ մի կերպ չի ազդում սեռական հարաբերությունների քանակն ու որակը:


Բժշկական Նորություններ