Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


2024 թ-ից  հաշմանդամություն ունեցող անձինք կունենան անձնական օգնական

2024 թ-ից հաշմանդամություն ունեցող անձինք կունենան անձնական օգնական

2022-09-06

 «Անձնական օգնական տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին կառավարության որոշումը  բխում է միջազգային պարտավորություններից,  որի մասին ամրագրված է  նաև կառավարության 19.02 Լ նոյեմբերի 18-ի հնգամյա ծրագրում»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը,- «Առհասարակ  այս ամենը բխում է հաշմանդամության գնահատման նոր կարգի ներդրման քաղաքականությունից:  Եվ սա անհատական ծառայությունների մի մասն է կազմելու»:

 Անձնական օգնականի կառավարության որոշումը ուժի է մեջ է մտնելու 2024 թ-ի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ այս տարվա մնացյալ ժամանակահատվածում և 2023 թ-ին կիրականացվի պիլոտային (փորձնական) ծրագիր: Տաթևիկ Ստեփանյանի խոսքով,  պիլոտի  նպատակը համակարգի խութերը վերհանելն է, ուղղորդման մեխանիզմները  ստուգելը,  ընթացակարգերը  պարզեցնելը  և  շահառուների թիրախային խմբերի որոշակի հստակեցումներ իրականացնելն է:

 Ըստ այդ որոշման, անձնական օգնական կարող  է լինել ցանկացած անձ, ով կունենա համապատասխան հավաստագիր, որը  կվկայի  պատշաճ վերապատրաստված լինելու մասին:

 10 և ավելի ժամ խնամքի  կարիք ունեցողներին անձնական օգնականի ծառայութունները կարող են մատուցել հարազատները, բայց կրկին պատշաճ  վերապատրաստում անցնելուց հետո:

 Այս  որոշմամբ թիրախային  խումբ է սահմանված անապահովության համակարգում  ընդգրկված, հաշմանդամության ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող տեսողական, մտավոր, հոգեկան և հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք: Եվ  թիրախ խումբը, որն անձնական օգնականի  կարիք ունի, ըստ  նախնական գնահատականների, շուրջ 2500 հոգի է:  

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ասաց, որ վճարման սկզբունքը լինելու է ժամավճարը:

  Ժամավճարն այս պահի դրությամբ հաշվարկվել է 1050 դրամ: Հիմնվել են նմանատիպ աշխատանք իրականացնող  սոցպաշտպանության հաստատություններում նախարարի հրամանով հաստատված որոշակի թվաբանական հաշվարկների արդյունքում դուրս բերված թվի վրա, որը, սակայն,  պիլոտի արդյունքում կարող է վերանայվել:  Ֆինանսական միջոցները կտրամադրվեն պետբյուջեից:

Անձնական օգնականի ծառայությունները հիմնականում ունենալու են  3 բաղադրիչ ՝

  • խնամք, 
  • ուղեկցում,
  • իրավունքների իրացման, սոցիումում ներառվելու բոլոր աջակցության կարիքները, որը  կունենա հաշմանդամություն ունեցող անձը:

 

 


Բժշկական Նորություններ