Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ի՞նչ  անել, երբ ունեք ականջի ցավ

Ի՞նչ անել, երբ ունեք ականջի ցավ

2022-09-22

  Ականջի ցավերը  բաժանվում են  երկու խմբի: Առաջին խումբը   բուն ականջի հիվանդությունների հետ կապված ցավերն են, որոնք կարող են լինել արտաքին կամ միջին ականջի ախտահարումների ժամանակ, իսկ երկրորդ խումբը  ճառագայթող ցավերն են, որոնք կապ չունեն ականջի հիվանդությունների հետ, այլ ցավը ճառագայթում է շրջակա օրգաններից դեպի ականջ: Օրինակ` կոկորդի, ատամների, լնդերի կամ քունքստործնոտային հոդի հիվանդությունների դեպքում:

  Շատ կարևոր է տարբերակիչ ախտորոշումը: Միջին ականջի հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են սուր շնչառական վարակներով, որոնց ժամանակ հաճախ ախտահարվում են երկու ականջները:

 Միաժամանակ երկու ականջներում լինում է ցավ, փակվածության զգացողություն, լսողության իջեցում, որոշ դեպքերում մարմնի ջերմության բարձրացում, հնարավոր է նաև գլխապտույտներ և սրտխառնոցներ: Արտաքին ականջի ցավերը, սովորաբար լինում են միակողմանի: Օրինակներից կարելի է նշել արտաքին ականջի վնասվածքները, արտաքին լսողական անցուղի ջրի ներթափանցումը, որն իր հերթին առաջացնում է տեղային բորբոքային պրոցես, ծծմբային խցանում:

  Բոլոր դեպքերում խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ: Չի կարելի օգտագործել ականջի կաթիլներ նախքամ բժշկի զննումը: Կարելի է միայն օգտագործել ցավազրկող դեղամիջոցով` խմելու տարբերակով և դիմել նեղ մասնագետի` զննման, ախտորոշման ճշգրտման և հետագա բուժման նպատակով:


Բժշկական Նորություններ