Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Շագանակագեղձի գերաճ

Շագանակագեղձի գերաճ

2022-10-25

  Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։

Շագանակագեղձի գերաճի առաջին նախանշաններն են՝

  • Հաճախացած միզարձակությունը,
  • Կիսադատարկման զգացողությունը,
  • Գիշերային ժամերին երկու և ավելի անգամ միզարձակությունը,
  • Ընդհատվող, թույլ շիթով միզարձակությունը:

Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ։

  Այս խնդրով պացիենտների մեծ մասը կարևորություն չեն տալիս կամ նույնիսկ չեն նկատում տարիների ընթացքում միզարձակության փոփոխությունը, քանի որ շագանակագեղձի աճը դանդաղ պրոցես է։

  Շագանակագեղձի գերաճի պատճառով պացիենտի մոտ կարող է առաջանալ սուր և քրոնիկական միզակապություն, ինչն ավելի է բարդացնում և երկարացնում բուժման ընթացքը։ Ուստի, առաջին իսկ նախանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

  45-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց խորհուրդ է տրվում առնվազն տարին մեկ անգամ անցնել սքրինինգային հետազոտություններ` շագանակագեղձի ՈՒՁՀ, PSA (պրոստատ սպեցիֆիկ անտիգեն),  ուրոֆլոումետրիա:

  Վաղ շրջանում շագանակագեղձի գերաճի 2 տիպերն էլ ավելի լավ են ենթարկվում բուժման, քան ուշացած դեպքերում։


Բժշկական Նորություններ