Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Աշխարհում շուրջ 500 մլն. մարդ ունի օստեոպորոզ

Աշխարհում շուրջ 500 մլն. մարդ ունի օստեոպորոզ

2022-10-28

  Ողնաշարի կամ ազդրի կոտրվածքները բացասական են ազդում կյանքի որակի վրա։

  Օստեոպորոզը ոսկրային հիվանդություն է: Աշխարհում շուրջ 500 մլն. մարդ ունի օստեոպորոզ: 50-ից բարձր յուրաքանչյուր 3-րդ կնոջ և 5-րդ տղամարդու մոտ առկա է օստեոպորզով պայմանավորված կոտրվածք:

  Այն առաջացնում  է ցավ, հաշմանդամություն, մեծահասակների մոտ ինքնուրույն շարժվելու սահմանափակում, ոսկրերի փխրունություն:

  Օստեոպորոզ ունեցող մարդկանց մեծ մասը մինչև առաջին կոտրվածքի ի հայտ գալը չեն իմանում, որ իրենց ոսկրերն աստիճանաբար փխրուն են դառնում։

  Կոտրվածքը կարող է առաջանալ թեթև սայթաքումից, ընկնելիս, երբեմն անգամ՝ կռանալիս։

  Ստորև ներկայացնում ենք ոսկրերի առողջության համար հինգ քայլ, որոնց կիրառումը կօգնի խուսափել օստեոպորոզից:

5  գործողություն  ոսկրերի առողջության համար

  • Ընդունեք կալցիումով, սպիտակուցով և այլ կարևոր վիտամիններով, ներառյալ վիտամին D-ով հարուստ սննդակարգ:
  • Ազատվեք ոսկրերի համար վնասակար սովորություններից, ինչպիսիք են՝ ծխելը և ալկոհոլի չարաշահումը:
  • Պահպանեք մարմնի ճիշտ քաշը, ցածր քաշը ռիսկի գործոն է:
  • Եղեք ֆիզիկապես ակտիվ, այն մեծ նշանակություն ունի ոսկրերի առողջության համար:
  • Դիմեք բժշկի 50 տարեկանից հետո հասակի 4 սմ. և ավելի կորստի դեպքում:


Բժշկական Նորություններ