Վիկտորիա Քոնսալթիգ դեղագործական և մարքեթինգային ընկերությունը ջատագովն է առողջ ապրելակերպի զարգացման, ինչն էլ պատճառ հանդիսացավ ստեղծելու սեփական սպորտային ծրագիր, այն է՝ բժիշկների ֆուտզալի առաջնությունը։ «Վիկտորիա Սպորտ» ծրագրի հիմքում ընկած է հենց առողջ ապրելակերպի տարածման և զարգացման գաղափարը։ 2018 թվականին կազմակերպած առաջին առաջնությունից հետո պարզ դարձավ, որ ծրագիրն ընդունվել և սիրվել է բժիշկների կողմից, ինչն էլ հիմք հանդիսացավ այն դարձնել շարունակական և ահա արդեն 2019 թվականին իր մեծ մասշտաբներով և մասնակից թիմերի առումով գերազանցեց նախորդին։ Ծրագիրը նախատեսված է Երևանի տարբեր բժշկական կենտրոնների բժիշկների համար․յուրաքանչյուր բուժհաստատություն ներկայանում է իր համապատասխան թիմով, վիճակահանության ընթացքում ձևավորվում են խմբերը, և սկսվում է թեժ պայքարը։ Շուրջ 1 ամիս տևող մրցության ընթացքում էլ որոշվում է հաղթող թիմը։
Խումբ Ա | Խ | Գ | Մ |
---|---|---|---|
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՈՒՐՈԼՈԳԻԱ | 3 | 11-22 | 3 |
«Արաբկիր» Բժշկական կենտրոն ՈՒՐՈԼՈԳԻԱ | 3 | 22-2 | 9 |
Երևանի կայազորային հոսպիտալ ԼՕՌ | 3 | 5-16 | 0 |
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր ՈՒՐՈԼՈԳԻԱ | 3 | 13-11 | 6 |
Խումբ Բ | Խ | Գ | Մ |
---|---|---|---|
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ԼՕՌ | 3 | 16-9 | 6 |
«Էրեբունի» բժշկական կենտրոն ԼՕՌ | 3 | 28-6 | 9 |
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՈՒՐՈԼՈԳԻԱ | 3 | 6-24 | 0 |
Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն ՕՆԿՈՈՒՐՈԼՈԳԻԱ | 3 | 9-20 | 3 |