Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին

Ճաղարյան Լևոն

Ծնվել է 1940թ. մարտի 3-ին Հայաստանի Երևան քաղաքում:

1963թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1963-1980թթ.՝ աշխատել է Ալավերդիի, Աշտարակի կենտրոնական շրջանային, Երևանի 2-րդ կլինիկական, «Մալաթիա» և «Շտապ օգնության» 1-ին հիվանդանոցներում, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնում: 1980թ.-ից` «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունք: 1965թ.՝ բժշկական ծառայության պահեստի լեյտենանտ: Պարգևատրվել է ՀՀ «Մխիթար Հերացի» մեդալով: 2011թ.` ՀՀ վաստակավոր բժիշկ: