Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին

Երբ արարում են բժիշկները, բժշկում է արվեստը


        2019թ․ մարտ ամսին տեղի ունեցավ «Երբ արարում են բժիշկները , բժշկում է արվեստը» խորագրով, ստեղծագործող բժիշկների արվեստի աշխատանքների ցուցահանդեսը ։ Մասնակցեցին շուրջ երեսունվեց բժիշկներ՝ ներկայանալով իրենց տպավորիչ, յուրահատուկ և թեմատիկ ստեղծագործություններով։ Վիկտորիա Քոնսալթիգ դեղագործական և մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված այս բացառիկ ցուցահանդեսը մեծ ոգևորվածությամբ ընդունվեց բժիշկների կողմից։ Պրոյեկտի շրջանակներում բացահայտվեցին մի շարք տաղանդավոր բժիշկներ, որոնք բացի իրենց աշխատանքային ոլորտում հմուտ և գիտակ մասնագետներ լինելուց, ունեն նաև ստեղծագործող հոգի և ձիրք։ Վիկտորիա Քոնսալթիգ դեղագործական և մարքեթինգային ընկերությունը կարևորում է բժիշկներին եզակի, չկրկնվող և յուրահատուկ պրոյեկտներում ընդգրկելուն, ինչպիսին է «Վիկտորիա արթը»։ Եվ ինչպես ասել է մեծն Հիպոկրատը․ «Բժշկությունը, հիրավի, ամենաազնիվն է բոլոր արվեստներից»։



Ֆոտոդարան ցուցահանդեսից