Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Պանդեմիան ազդել է միլիոնավոր մարդկանց  հոգեկան առողջության վրա. ԱՀԿ-ի ղեկավար

Պանդեմիան ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա. ԱՀԿ-ի ղեկավար

2020-09-02

   Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սոցիալական շփման բացակայությունը խորը ազդեցություն է թողնում մարդկանց հոգեկան վիճակի  վրա, քանի որ մարդկանց մոտ առաջացրել է վախի և տագնապի զգացողություն, ըստ «Victoria health news»-ի՝ այս մասին փոխանցում է  «Тасс» ռուսական լրատվական գործակալությունը

  ԱՀԿ-ի ղեկավարը հիշեցրել է, որ հոգեկան առողջությունը գլոբալ առողջապահության կողմից  մոռացված հարց էր նախքան համաճարակի բռնկումը: Նրա խոսքով, ողջ աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ ապրում է հոգեկան խանգարումներով, տարեկան 3 միլիոնը մահանում է ալկոհոլի չարաշահումից եւ յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ մի մարդ աշխարհում ինքնասպանություն է գործում: Համաշխարհային հանրության ուշադրությունը այդ խնդիրների վրա հրավիրելու համար ԱՀԿ-ն հոկտեմբերի 10-ին՝  հոգեկան առողջության համաշխարհային օրը, նախատեսել է միջազգային առցանց ֆորում՝  ի պաշտպանություն համապատասխան ծառայությունների:

  Անդրադառնալով վերջին շրջանում որոշ երկրներում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացմանը՝ Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը նշել է, որ հիվանդության նոր օջախների առաջացումը հաճախ կապված է այն վայրերի հետ, որտեղ մարդկային մեծ կուտակումներ են լինում, մասնավորապես, խոսքը գնում է մարզադաշտերի եւ գիշերային ակումբների մասին։  Ինչպես պարզաբանել է գլխավոր տնօրենը, «յուրաքանչյուր երկիր եւ համայնք ինքն է որոշում, թե ինչպես իրականացնել նման միջոցառումները անվտանգ, իրենց սեփական ռիսկի գնահատման հիման վրա»:

  Կայքը հիշեցնում է, որ նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին կենտրոնական Չինաստանում, տարածվել է աշխարհի բազմաթիվ երկրներում,  եւ 2020թմարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարել է համավարակ:


Բժշկական Նորություններ