Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Պարզվել է, որ չբալանսավորված սնունդ ստացած մկների սերունդը նյարդաբանորեն «ծրագրավորված» է ճարպակալման

Պարզվել է, որ չբալանսավորված սնունդ ստացած մկների սերունդը նյարդաբանորեն «ծրագրավորված» է ճարպակալման

2020-09-12

  Հիրոսիմայի համալսարանի հետազոտողների կողմից արված ուսումնասիրությունների համաձայն , հղի մկները, որոնց տրվել է Oմեգա-6 ճարպի բարձր պարունակությամբ եւ Oմեգա-3 ճարպի ցածր պարունակությամբ չբալանսավորված սնունդ, գերկալորիական սնունդի հանդեպ հակում ունեցող սերունդ են տվել, ըստ «Victoria health news»-ի՝ այս մասին գրում է ամերիկյան  «Medical Xpress» առողջապահական կայքը։

  Ո՞ր սննդում է առկա Օմեգա 6 և Օմեգա 3 

  Օմեգա-6 ճարպեր առկա են խաղողի, եգիպտացորենի եւ քունջութի յուղերում եւ լայն կիրառություն ունեն համաշխարհային խոհանոցում, հատկապես աղցանների մեջ։  Օմեգա-3 ճարպեր առկա են ձկան, պերիլայի եւ կտավատի յուղերի մեջ: Այս ճարպերի պարունակությամբ բալանսավորված սնունդը համարվում է ուղեղի առողջ զարգացման անհրաժեշտ նախապայմաններից։

  Հետազոտողները նաեւ պարզել են, որ ներարգանդային զարգացման փուլում մկների ապագա սերնդի մոտ ուղեղի կենտրոնական հատվածում նկատվում է դոպամին արտադրող նեյրոնների աճ։  Նրանք կարծում են, որ բարձր Օմեգա-6 / ցածր Օմեգա-3 չբալանսավորված սննդակարգի ազդեցությունը հղիության որոշակի ժամանակահատվածում մեծացնում է պտղի ուղեղում դոպամին արտադրող նեյրոնների աճը, դրանով իսկ ապագա սերնդին ծրագրավորելով ճարպակալման և  հետագա ողջ կյանքի ընթացքում  առաջացնում հակում՝  ճարպոտ սնունդի հանդեպ։ Միևնույն ժամանակ, այն մկները, որոնց մայրերին հղիության ընթացքում չբալանսավորված Օմեգա -6 / Օմեգա -3 սննդակարգ չի տրվել,  շատակերության վարքագիծ  չեն ցուցաբերել։

  Սկսած 1960-ական թվականներից, Արեւմտյան սննդակարգը հագեցավ Օմեգա-6 և Օմեգա-3 ճարպերի խիստ մեծ չափաբաժիններով, ինչը նախկինում երբեք չէր եղել։

  Մկների մոտ չբալանսավորված Օմեգա-6 / Օմեգա-3 սննդի կիրառումը  ապագա սերունդների մոտ հանգեցնում է ուղեղի թերզարգացման

  Այս երկու տեսակի ճարպերի միջեւ հարաբերակցությունը կարեւոր է, քանի որ կենսաքիմիական առումով նրանք մրցակցում են միմյանց հետ բջջաթաղանթներում ընդգրկվելու համար, իսկ Օմեգա-6/Օմեգա-3-ի անհավասարակշռությունը արյան կարմիր բջիջների թաղանթներում փոխկապակցված է քաշի ավելացման հետ: Մկների վրա ավելի վաղ արված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հղի մոր դեպքում չբալանսավորված Օմեգա-6 / Օմեգա-3 սննդի կիրառումը նրա ապագա սերունդների մոտ հանգեցնում է ուղեղի թերզարգացման։

  Կառավարելով հղիների սննդակարգը՝  հնարավոր կլինի երեխաների մոտ կանխել ճարպակալումը

  Գիտնականները շեշտում են, որ Օմեգա-6 եւ Օմեգա-3 ճարպերի հարաբերակցությունը մկների սննդակարգում շատ ավելի բարձր է, քան մարդկանց, ըստ նախկինում արված փորձարկումների:  Այս ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս մարդկանց վրա հետագա համաճարակաբանական հետազոտությունների միջոցով  պարզել, թե արդյոք այս մոդելը մարդկանց դեպքում ևս աշխատում է:

  Եթե պարզվի, որ դա այդպես է, ապա հետազոտողները հնարավորություն կունենան երեխաների մոտ ճարպակալումը կանխելու նոր ռազմավարություն մշակել՝ կառավարելով հղի մայրերի սննդակարգում  ճարպերի տեսակները։


Բժշկական Նորություններ