Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Սուրճի ամենօրյա օգտագործման բացասական կողմերը,  ըստ Mayo կլինիկայի

Սուրճի ամենօրյա օգտագործման բացասական կողմերը, ըստ Mayo կլինիկայի

2021-01-13

    Եթե դուք սուրճի սիրահար եք, արդեն գիտեք, որ օրվա ընթացքում չորրորդ կամ հինգերորդ բաժակից հետո կարող եք ավելի նյարդային և անհանգիստ դառնալ։ Սակայն արդյո՞ք գիտեիք, որ սուրճի կանոնավոր օգտագործումը ժամանակի ընթացքում կարող է առաջ բերել սուր նյարդային վիճակ եւ ջղաձգություն, ինչի հետևանքով հնարավոր է մկանների զգայունության մասնակի կորուստ: Հնարավոր է նաև չկարողանաք վերահսկել միզարձակումը։ Այս ամենը օրական չորս և ավելի բաժակ սուրճ (կամ 400 մգ կոֆեին) օգտագործելու կողմնակի լուրջ ազդեցություններն են։ Եթե այս ախտանշաններից որեւէ մեկը ձեզ ծանոթ է, իմացեք, որ միգուցե  ժամանակն է նվազեցնել կոֆեինի օգտագործումը:

   «Victoria health news»-ը ներկայացնում է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում գործող Mayo կլինիկայի ուսումնասիրությունը:

Գլխացավ

   Երբ մարդը կանոնավոր կերպով սուրճ է օգտագործում, օրգանիզմը դրանից կախվածություն է ձեռք բերում։  Սուրճի ընդունումը դադարեցնելու ընթացքում կարող են առաջանալ  կոֆեինկախյալ գլխացավեր, որոնք կարող են տևել մի քանի շաբաթ, քանի որ օրգանիզմին ժամանակ է պետք հարմարվելու կոֆեինի պակասին։

Հաճախամիզություն կամ միզարձակումը վերահսկելու անկարողություն

   Կոֆեինը միզամուղ է, ինչը նշանակում է, որ այն կարող է խթանել միզապարկի աշխատանքը և առաջացնել հաճախամիզություն: Եթե ձեզ մոտ նկատել եք այս ախտանշանը, լավ կլինի վերանայել սուրճի սպառման օրական չափաբաժինը: Խուսափեք կոֆեինի, ալկոհոլի և թթու կերակուրների չարաշահումից, քանի որ դրանք խթանում են միզապարկի աշխատանքը։

Հաճախասրտություն (տախիկարդիա)

   Մի շարք երևույթներ կարող են առաջացնել հաճախասրտություն, երբ սրտի զարկերի քանակը մեկ րոպեում գերազանցում է 100-ը, ինչը կապված չէ ֆիզիկական ակտիվության հետ,- նշում են Mayo կլինիկայի մասնագետները։ Այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են նյարդային վիճակը, արյան ցածր ճնշումը, վահանաձեւ գեղձի գերակտիվությունը, ծխելը և հանկարծակի սթրեսը կոֆեին պարունակող ըմպելիքների չարաշահման հետևանք են։

Մկանային դող

    «Մկանային դողը» նյարդաբանական խանգարում է, որն արտահայտվում է մարմնի դողով, որը մարդը չի կարողանում կառավարել։  «Դողում են հիմնականում ձեռքերը, երբ մարդը կատարում է պարզ գործողություններ, օրինակ երբ բաժակից ջուր է խմում», - նշում է Mayo կլինիկայի նյարդաբան Քելլի Թորնսթրոմը: Դող կարող է առաջանալ կոֆեինի չարաշահման արդյունքում: Մասնագետները խորհուրդ են տալիս նվազեցնել ալկոհոլի և կոֆեին պարունակող ըմպելիքների չարաշահումը, քանի որ դրանք կարող են հաճախացնել դողի ինտենսիվությունը։

Անքնություն

   Անքնությունից խուսափելու համար Mayo կլինիկայի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել կոֆեին պարունակող ցանկացած տեսակի մթերքից` քնելուց 10 ժամ առաջ: Նույնը վերաբերում է այլ խթանիչներին: Նիկոտինի և կոֆեինի խթանիչ ազդեցությունները տևում են մի քանի ժամ և կարող են անքնության պատճառ դառնալ։

 Նյարդայնություն

   Սուրճի չարաշահումը կարող է առաջացնել սուր նյարդային վիճակ եւ ջղաձգություն։ 

   Ուշադիր եղե՛ք ձեր առողջությանը, քանի որ ցանկացած փոփոխություն, որը ձեզ անհանգստացնում է, խոսում է այն մասին, որ ձեր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։

   Եվ հիշե՛քամեն բան լավ է, երբ չես չարաշահում։


Բժշկական Նորություններ