Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ֆրուկտոզայով հարուստ սննդակարգը կարող է վնասել իմունային համակարգը

Ֆրուկտոզայով հարուստ սննդակարգը կարող է վնասել իմունային համակարգը

2021-03-11

  Մեծ Բրիտանիայի Սուոնսիի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը, որն իրականացվել է Բրիստոլի համալսարանի և Լոնդոնի Ֆրենսիս Քրիկի ինստիտուտի հետազոտողների հետ համատեղ, ցույց է տվել, որ ֆրուկտոզա (բնական շաքար) պարունակող սննդամթերքի ընդունումը կարող է խոչընդոտել մարդու իմունային համակարգի պատշաճ գործունեությանը, ըստ Victoria health news-ի, այս մասին գրում է medicalexpress.com գիտական կայքը։ Այս փաստերը մինչ այժմ հիմնականում անհայտ են եղել:

  Ֆրուկտոզան սովորաբար առկա է քաղցր ըմպելիքների, քաղցրավենիքների և վերամշակված սննդամթերքների մեջ և լայնորեն կիրառվում է սննդի արտադրության ոլորտում: Այն ասոցացվում է ճարպակալման, տիպ 2 դիաբետի և լյարդի` ոչ ալկոհոլային չարաշահման հետևանքով  առաջացած ճարպակալման հետ, իսկ վերջին տարիներին Ֆրուկտոզայի սպառումը զգալիորեն աճել է զարգացած աշխարհում, սակայն, անուամենայնիվ, մինչ օրս մարդկանց կողմից մեծ քանակությամբ ֆրուկտոզայի սպառման և իմունային համակարգի վրա  դրա բացասական հետևանքների մասին ինֆորմացիան շատ սահմանափակ է:

  Ուսումնասիրության մեջ ասվում է, որ ֆրուկտոզան առաջացնում է իմունային համակարգի բորբոքում․ մի գործընթաց, որի հետևանքով առաջանում են ավելի շատ ռեակտիվ մոլեկուլներ, որոնք ներգրավված են այդ բորբոքային պրոցեսներում և չկանխելու դեպքում կարող են վնասել մարդու օրգանիզմի բջիջներն ու հյուսվածքները և նպաստել օրգան համակարգերի ոչ ճիշտ գործունեությանը՝ այդպիսով հանգեցնելով դրանց հիվանդությունների:

  Ուսումնասիրությունը նաև հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թէ ինչ դեր ունի ֆրուկտոզան դիաբետի և ճարպակալման պրոցեսների հետ, քանի որ թեթև ընթացքով բորբոքումները հաճախ զուգորդվում են գիրության հետ: Ուսումնասիրությունը նաև հիմնված է մեծ չափաբաժիններով ֆրուկտոզայի սպառման կործանարար հետևանքների մասին ստացվող տվյալների աճող ծավալի վրա, որոնք հասանելի են հանրային առողջապահության ոլորտի քաղաքականություն մշակող պաշտոնյաներին։

  Սուոնսիի համալսարանի բժշկական դպրոցի դոկտոր Նիք Ջոնսը նշում է. «Մեր սննդակարգի տարբեր բաղադրիչների ուսումնասիրությունը կօգնի մեզ հասկանալ, թե ինչը կարող է նպաստել բորբոքային պրոցեսների առաջացմանը և հիվանդությունների զարգացմանը, և ինչը կարող է լավագույնս օգնել մարդուն՝ պահպանելու սեփական առողջությունն ու բարեկեցությունը»։

Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում։


Բժշկական Նորություններ