Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Պատվաստանյութերի սեփականացումը խորացնում է դրանց հասանելիության խնդիրը և առողջապահական ռիսկերը

Պատվաստանյութերի սեփականացումը խորացնում է դրանց հասանելիության խնդիրը և առողջապահական ռիսկերը

2021-04-07

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի պաշարների պակասը շարունակվում է

   Մինչ ԱՄՆ-ում ամեն օր միլիոնավոր ամերիկացիներ են պատվաստվում, ամբողջ աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի պաշարների պակասը շարունակվում է: Փորձագետների գնահատմամբ, ցածր ռեսուրսներ ունեցող երկրներում մարդկանց 80 տոկոսը 2021 թվականին պատվաստանյութ չի ստանա: Այս մասին, ըստ  «Victoria health news»-ի, հայտնում է «New England Journal of Medicine»  գիտական  ամսագիրը:  

   Վերլուծական  հոդվածում փորձագետները շեշտում են առողջապահական ծառայությունները ոչ թե որպես  շուկայական, այլ որպես հանրային ապրանքանիշ դիտարկելու անհրաժեշտությունը ԱՄՆ բնակիչներին և ԱՄՆ-ի հարևան երկրներին վիրուսից պաշտպանելու համար՝  նրանք դաշնային կառավարությանը կոչ են անում մեծացնել պատվաստանյութերի բաշխման գլոբալ ջանքերը:  

   «Միացյալ Նահանգների կողմից պատվաստանյութերի վաղ հայտարարված գնումների գործընթացը և բարձր ռեսուրսներ ունեցող այլ երկրների կողմից պատվաստանյութերի ձեռքբերումը ենթադրում էր, որ յուրաքանչյուր երկիր լիարժեք պատասխանատվություն է կրելու իր բնակչությանը պատվաստելու համար», - գրում են հեղինակները: Վերջիններիս կարծիքով, պատվաստանյութերի սեփականացման նման գործընթացը ամրապնդում է հզոր երկրների դիրքերը պակաս հարուստ պետությունների հաշվին. նման գործընթացը կարճատև է, ոչ արդյունավետ և մահացու վտանգներ է պարունակում:

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների բնակչության 20 տոկոսը կպատվաստվի մինչև 2021 թ-ի ավարտը

   COVID-19 պատվաստանյութերի (COVAX) գլոբալ հասանելիության միջոցով ԱՄՆ-ն և G7-ի երկրները պարտավորվել են պատվաստել ցածր և միջին եկամուտ ունեցող մասնակից երկրների բնակչության առնվազն 20 տոկոսին մինչև 2021 թվականի ավարտը: Սակայն սա շատ ցածր թիվ է բնակչությանը վիրուսից պաշտպանելու համար և էապես բարձրացնում է նոր վիրուսային տարբերակների առաջացման հավանականությունը:

   Հիմնվելով ՄԻԱՎ-ի համաճարակի հետևանքով ստացված դասերի վրա, երբ  ցածր ռեսուրս ունեցող երկրներից շատերին, որոնք  ի վիճակի չէին փրկելու բնակչության կյանքերը, տրամադրվեցին համապատասխան բուժման մեթոդներ,  հեղինակները պնդում են, որ ԱՄՆ կառավարությունը պետք է ներդրումներ կատարի պատվաստանյութերի հասանելիության և բնակչության օգնության նախագահի արտակարգ ծրագրում (PEPVAR):  Որպես Նախագահի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 2003 թվականի արտակարգ ծրագրի (PEPFAR) ենթածրագիր, այն կընդլայնի պատվաստանյութերի մատակարարումը ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ COVAX- ի ստանձնած պարտավորությունների շրջանակում գոյություն ունեցող ռազմավարությունների հիման վրա:

ԱՄՆ-ն կարող է  լուծել COVID-19-ի նետած մարտահրավերը

   «ԱՄՆ-ը հազվագյուտ հնարավորություն ունի COVID-19 պատվաստանյութերը բոլոր երկրներին հասանելի դարձնելու համար», - գրում են հեղինակները:

   Հեղինակների համոզմամբ,  ներդրումներ կատարելով բազմաբնույթ շահագրգիռ ծրագրերում և օգտագործելով ռեսուրսների բաշխման գլոբալ ռազմավարությունը, որը մեծացնում է պատվաստանյութերի արտադրությունը և դրանց մատակարարման չափսերը, ԱՄՆ-ն կարող է  լուծել COVID-19-ի նետած մարտահրավերը՝ կառուցելով ապագայի առողջապահական ենթակառուցվածքներ և համակարգեր:


Բժշկական Նորություններ