Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Աշխատանքային, սոցիալական սթրեսը և կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկերը

Աշխատանքային, սոցիալական սթրեսը և կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկերը

2021-04-28

   ԱՄՆ Դրեքսելի համալսարանի Dornsife հանրային առողջության դպրոցի հետազոտողների կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն, որը վերջերս հրապարակվել է Journal of the American Heart Association ամսագրում, հոգեբանական սթրեսը, որը սովորաբար սոցիալական դժվար պայմանների հետևանք է, կարող է բարձրացնել կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը, ըստ Victoria Health News-ի, այս մասին հայտնում է news-medical.net գիտական կայքը։

  Ուսումնասիրության մեջ նշվում է, որ աշխատավայրում ծանրաբեռնվածությունն ու սոցիալական լարվածությունը բարձրացնում են կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը 21% -ով։

  Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ սթրեսային իրադարձությունները, ինչպիսիք են ամուսնու մահը, ամուսնալուծությունը/բաժանությունը, ֆիզիկական կամ մտավոր բռնությունը բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը համապատասխանաբար, 12% և 9%-ով:

  Հետազոտության մեջ կիրառվել են դաշտանադադարի փուլում գտնվող թվով 80,825 կանանց տվյալները․ հետազոտողները հետևել են մասնակիցներին 1991-ից մինչև 2015 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ այս կանանց շրջանում քաղցկեղի, սրտային հիվանդությունների և օստեոպորոզի կանխարգելման լավագույն մեթոդները գտնելու համար:

  Շուրջ 14 տարի տևած ուսումնասիրության ընթացքում այս կանանց յոթ ամիս անընդմեջ հետազոտելուց հետո պարզվել է, որ նրանցից մոտ 5% -ի մոտ զարգացել է սրտանոթային հիվանդություն: Կորոնար զարկերակային հիվանդությունը, որը Միացյալ Նահանգներում մահվան դեպքերի հիմնական պատճառ է հանդիսանում, զարգանում է այն ​​ժամանակ, երբ սրտի զարկերակները նեղանում են և չեն կարողանում բավարար քանակությամբ թթվածնով արյուն մատակարարել դեպի սիրտ։

  Հաշվի առնելով կանանց տարիքը, աշխատանքի տևողությունը և սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները` բարձր մակարդակի սթրեսային իրադարձությունները բարձրացնում են  սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկի 12%-ով, իսկ սոցիալական բարձր լարվածությունը՝ 9% -ով: Քովիդ-19-ի համավարակի ֆոնին այս խնդիրներն ավելի են խորացել։


Բժշկական Նորություններ