Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչու՞ է Քովիդ 19-ի «Դելտա» շտամը ավելի վարակիչ

Ինչու՞ է Քովիդ 19-ի «Դելտա» շտամը ավելի վարակիչ

2021-09-07

  Քովիդ 19-ի «Դելտա» տարբերակի մասին շրջանառվող նոր տեղեկությունները շփոթության մեջ են գցել մարդկանց և բազմաթիվ հարցեր են առաջացրել, ըստ Victoria Health News-ի, այս մասին հաղորդում է newsbreak. com կայքը՝ անդրադարձ կատարելով CBSNewYork լրատվականին բժիշկ Մաքս Գոմեսի տված հարցազրույցին, որի ընթացքում նա պատասխանել է մի քանի հաճախ տրվող հարցերին:

 «Դելտա» շտամը մուտացիա է և չինական ու բրիտանական «Ալֆա» շտամներից ավելի վարակիչ է

  «Դելտա» շտամը 50% -ով ավելի վարակիչ է «Ալֆա» շտամից, վերջինս էլ  50%-ով ավելի վարակիչ է, քան չինական Ուհանի սկզբնական շտամը: Սա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով,, որ «Դելտան» ավելի հեշտ է ներթափանցում բջիջներ, ուստի «Դելտա» շտամով վարակված անձի շնչուղիներում վիրուսի քանակը 1000 անգամ ավելի շատ է, ի տարբերություն վիրուսի մյուս տարբերակների։

Նույնիսկ երկու փուլով պատվաստված մարդիկ կարող են «Դելտա» շտամով վարակվել

  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից հրապարակված նոր տվյալները  ցույց են տալիս, որ նույնիսկ երկու փուլով պատվաստված մարդիկ կարող են «Դելտա» շտամով վարակվել։ Այդ դեպքում պե՞տք է արդյոք պատվաստվել։  Միանշանակ՝  ԱՅՈ։

  Ի տարբերություն վիրուսի ավելի վաղ շտամների, պատվաստանյութերը պակաս արդյունավետ են «Դելտա» շտամի նկատմամբ։ Այնուամենայնիվ, դրանք հուսալիորեն պաշտպանում են հիվանդության սրացումից և դրա հետևանքով մահերից, ինչպես նաև շրջանառվող մյուս շտամներից:

Արդյո՞ք պետք է նույն խստությամբ հետևել հիգիենայի կանոններին

  Քանի որ «Դելտա» շտամով վարակված անձի շնչուղիներում վիրուսի քանակը 1000 անգամ ավելի շատ է,  այս շտամի նույնիսկ կարճաժամկետ ազդեցությունը կարող է ռիսկային լինել, հաշվի առնելով, որ «Դելտան» ավելի հեշտ է ներթափանցում բջիջներ:

  Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ հիգիենայի կանոններին հետևելը, մարդաշատ վայրերում դիմակ դնելը և պատվաստումները նվազեցնում են կորոնավիրուսի ցանկացած տեսակի շտամի տարածումը, ինչպես նաև նվազեցնում են վիրուսի նոր տարբերակների առաջացման և համավարակի երկարաձգման հավանականությունը:


Բժշկական Նորություններ