Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Որո՞նք են ճարպակալման պատճառները

Որո՞նք են ճարպակալման պատճառները

2022-07-08

Ճարպակալումն առաջանում է, երբ  մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում է ֆիզիկական վարժությունների և սովորական առօրյա գործողությունների միջոցով, չնայած որ մարմնի քաշի վրա ազդում են նաև գենետիկական, վարքագծային, մետաբոլիկ և հորմոնալ գործոնները: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով:

Ճարպակալման ռիսկի գործոններն են

  • Գենետիկ նախատրամադրվածությունն ու ընտանեկան սովորությունները,
  • Անառողջ սնունդը,
  • Ֆիզիկական ակտիվության պակասը,
  • Քնի անկանոն ռեժիմը

Ճարպակալում ունեցող մարդկանց մոտ ծանր հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունն ավելի մեծ է:

Ինչպե՞ս  կանխել քաշի ավելացումը և նիհարել

  • Օգտագործե՛ք սննդարար նյութերով հարուստ մթերք՝ միրգ, բանջարեղեն և ամբողջական հացահատիկներ
  • Սահմանփակե՛ք հագեցած ճարպերի, քաղցրավենիքի օգտագործումը
  • Յուղոտ միսն ու մսամթերքը փոխարինե՛ք լոբազգիներով, ձկնամթերքով, թռչնամսով կամ անյուղ մսով
  • Հրաժարվե՛ք ալկոհոլից
  • Քաղցր գազավորված ըմպելիքի և հյութերի փոխարեն օգտագործե՛ք ջուր
  • Ամեն օր կատարե՛ք ֆիզիկական վարժություններ՝ արագ քայլք, լող (չափավոր ինտենսիվության, 150 րոպե շաբաթական)
  • Օգտագործե՛ք ցածր յուղայնությամբ կաթնամթերք 


Բժշկական Նորություններ