Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչպե՞ս ունենալ առողջ ու գեղեցիկ մաշկ

Ինչպե՞ս ունենալ առողջ ու գեղեցիկ մաշկ

2022-08-26

  Մաշկը, լինելով ամենամեծ օրգանը, կատարում է բազմաթիվ գործառույթներ: Դրանցից ամենագլխավորը պաշտպանիչ ֆունկցիան է: Մաշկի համար արտաքին սպառնալիքներից են օդը, ջուրը, բարձր և ցածր ջերմաստիճանը, արևի ճառագայթները, քիմիական և կենցաղային նյութերը, բույսերը և բազմաթիվ միկրոօրգանիզմներ:

  Գեղեցիկ ու էսթետիկ մաշկ ունենալու համար  պարտադիր է այն պատշաճ խնամել:

  Առաջին հերթին մաշկի խնամքի մեջ մտնում է հիգիենան՝  մաշկի մաքրումը: Մաշկի որոշ տեսակների մաքրումը կատարվում է օճառով, իսկ որոշներինը՝  օճառ չպարունակող միջոցներով:

  Կարևոր է նաև մաշկի խոնավեցումը, ինչի համար կան բազմթիվ միջոցներ:

  Գեղեցիկ մաշկի  բաղադրիչներից է  նաև   էլաստիկությունը:  Մաշկի էլաստիկությունը պահպանելու համար պետք է   չգիրանալ, իսկ գիրացման դեպքում՝ նիհարեք դանդաղ:

  Մաշկը նաև յուրօրինակ ցուցիչ է հոգեսոմատիկ խնդիրների ժամանակ:

  Նեվրոզների ժամանակ լինում են  նեյրոդերմիտների դրսևորում, դեպերսիաների ժամանակ առաջանում են սերոզներ, մաշկը չորանում է և թեփոտվում:

  Օրինակ, հոնքերի մեջտեղում  2 խորը կնճիռների առկայությունը հիմնականում խոսում է դեպրեսիաների մասին, որը երկարատև պահպանվում է մաշկի վրա:

  Ուստի, մաշկի ճիշտ խնամքի համար խիստ կարևոր է նաև հանգիստը և որպես ֆիզիկական ու հոգեկան ռեաբիլիտացիա  շատ կարևոր է քունը:

  Մաշկի խնամքի համար  կարևոր է նաև սննդակարգը, հատկապես ջուրը: Ջրի համար կազմվում է համապատասխան ռեժիմ, հաշվի առնելով տվյալ մարդու տարիքը, առողջական վիճակը, քաշը: Օրվա առաջին կեսին ջուր  ավելի շատ պետք է խմել:

  Օգտագործե՛ք վիտամիններով հարուստ առողջ սնունդ՝ տվյալ սեզոնին համապատասխան միրգ և բանջարեղեն: Ցանկալի է ուտել տարբեր տեսակի աղցաններ և ապուրներ:  Ամռանը, շոգ եղանակին հնարավորինս սահամանփակե՛ք օգտագործել յուղոտ և չոր սնունդ: Սնունդը  օգտագործե՛ք խաշած, շոգեխաշած վիճակում:

  Այնպես որ հնարավոր է ունենալ առողջ մաշկ. պարզապես պետք է  օգտագործել միայն առողջ սնունդ, ունենալ առանց մղձավանջի քուն, խմել անհրաժեշտ չափաքանակի ջուր և օգտագործել մաշկին համապատասխան խնամքի միջոցներ:


Բժշկական Նորություններ