Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Տեղեկատվության մատուցման և այն պատշաճ ընկալելու մասին

Տեղեկատվության մատուցման և այն պատշաճ ընկալելու մասին

2022-08-30

  Շատ կարևոր է, որ մարդիկ լինեն տեղեկացված, որովհետև տեղեկատվության բացակայության ժամանակ յուրաքանչյուրն այդ բացը լրացնում է իր երևակայությամբ, և պայմանավորված թե ինչպիսին է իր երևակայությունը, տրամադրությունը, մտածողությունը,  այդպիսի ինֆորմացիայով էլ լրացնում է այդ բացը:  

Ինչո՞ւ է միևնույն  տեղեկատվությունն ընկալվում տարբեր կերպ

  Մեզանից յուրաքանչյուրը նույն տեղեկատվությունը ընկալում է յուրովի, պայմանավորված թե այդ պահին ինչպիսին է տվյալ անձի  հոգեվիճակը. եթե անձը ընկճված է, ապա  այդ տեղեկատվությունը կարող է էլ ավելի  ընկճել նրան, եթե լարված է , ավելի լարել, եթե  ոգևորված է, ավելի ոգևորել:

  Ցանկացած տեղեկատվության ընկալում հոգեկան պրոցես է և անմիջականորեն կապված է թե ինչպիսի վիճակում է տվյալ մարդը: Հետևաբար մեզանից յուրաքանչյուրը լսելով որևէ տեղեկատվություն, նրանից վերցնում է այն ինչ իրեն հոգեհարազատ է և դրանով էլ առաջնորդվում է:

  Սոցիալական ցանցերը սովորական մարդկանց համար դարձել են սեփական հույզերն ու մտածմունքները, ոմանց դեպքում սեփական զառանցանքներն ու  դեպրեսիվ տրամադրությունները  ուրիշների վրա տարածելու միջոց: Մի մասը դա անում է ինքնաբերաբար, մյուսները՝ դիտավորյալ:

Ինչպե՞ս պետք է վերաբերվել տրամադրվող տեղեկատվությանը

  Մեզանից յուրաքանչյուրը պետք է չափազանց ուշադիր լինի նախ իր գրածի նկատմամբ, ինչպես նաև  իր գրածի տակ գրվող մեկնաբանությունների:  Եթե տեսնում եք ինչ որ տեղեկատվություն, որը ձեզ դուր չի գալիս, կամ հակառակը՝ շատ է դուր գալիս և ուզում ենք վերաբերմունք ցուցաբերել, մեկ պահ կանգա առեք և տեսեք, թե ով է գրողը, ինչից հետո որոշեք արժե գրել, թե՝ ոչ: Այսինքն, մի   առաջնորդվեք  շատ ուժեղ էմոցիաներով՝  կլինի ատելություն կամ  չափազանց մեծ սիրահարվածություն: 

Ճգնաժամային  իրավիճակում  ի՞նչ պետք է անի անհատը

  Ցանկացած ճգնաժամային վիճակում՝  կլինի պետության, սփական անձի,  ընտանիքի կամ գործի հետ կապված,  պետք չէ հուսալքվել և  հուսահատվել, այլ  պետք է ավելի ոգևորվել և  էլ ավելի մեծ էներգիայով ներգրավվել գործի մեջ, որովհետև մարդկանց հիմնական հաջողությունները լինում են այն ժամանակ, երբ իրենք ամենաքիչն էին սպասում դրան և երբեմն լինում է, որ ամենակործանված իրավիճակում մարդը կարողանում է ոտքի կանգնել հենց միայն իր կամքի  շնորհիվ:


Բժշկական Նորություններ