Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


«Անոթային խնդիրների դեպքում պատվաստումը հակացուցում չի». Անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյան

«Անոթային խնդիրների դեպքում պատվաստումը հակացուցում չի». Անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյան

2021-12-09

  ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներով՝  դեկտեմբերի 6-ի դրությամբ ՀՀ-ում կատարվել է 1 352 805 պատվաստում, որից`առաջին դեղաչափ` 835 816, երկրորդ դեղաչափ` 516 989:  

  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից սկսեց գործել նոր փոփոխությունը, ըստ որի՝ աշխատակիցները գործատուին ՊՇՌ թեստը պետք է ներկայացնեն 7 օրը մեկ պարբերականությամբ: Իսկ 2022 թ-ի հունվարի 1-ից նախատեսվում է, որ հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստված լինելու հավաստագրով է թույլատրվելու:

  Ինչևէ, պատվաստվողների թիվը Հայաստանում թեև դեռևս գոհացուցիչ չի, բայց վերը թվարկած սահմանափակումները մի նոր ալիք կհաղորդեն պատվաստման գործընթացին: Չպատվաստվել ցանկացողների մեջ շատ են մարդիկ, որոնք,  ունենալով առողջական այս կամ այն խնդիրը, խուսափում են պատվաստվելուց, որքան էլ որ մասնագետները բարձրաձայնում են,  որ առաջինը պետք է պատվաստվեն ռիսկային խմբերում գտնվողները՝ վարակվելու դեպքում հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար: Սակայն, միևնույն է,  շատերը դեռ կանգնած են՝ պատվաստվե՞լ, թե՞  ոչ երկընտրանքի առջև: Դրանց թվում են նաև  անոթային խնդիրներ ունեցողները: Ահա այդ հարցը պարզելու համար «Victoria health news»-ը զրուցել է անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանի հետ:

Բժիշկ Քամալյան, արդյո՞ք անոթային խնդիրների առկայության դեպքում հակացուցված է պատվաստվելը:

  -Ինչպես բոլոր մնացած հիվանդությունների դեպքում է, երբ այդ պահին չկա  սուր պաթոլոգիա, ապա՝ այս դեպքում էլ  հակացուցում չկա: Քրոնիկի ժամանակ հակացուցում չկա:  Կան որոշակի  ռիսկի խմբեր, որոնց դեպքում պետք է  նշանակել պրոֆիլակտիկ  դեղեր՝ հակամակարդիչներ՝ մոտավորապես 10 ից 14 օր:  

Իսկ ո՞ր դեպքում է հակացուցված պատվաստումը:

  -Որպես այդպիսին հակացուցում չկա: Պարզապես, եթե կա սուր թրոմբոզ, պատվաստումը հետաձգում ենք մինչև բուժման ավարտը: Սակայն բոլոր դեպքերում, ռիսկի գնահատումը պետք է կատարի բժիշկը: Այդ իսկ պատճառով, եթե գիտեք, որ  ունեք անոթային խնդիր,  անպայման  խորհրդակցեք անոթաբանի հետ: 


Հարցազրույցներ