Բժշկագիտության մեջ արդեն իսկ լայնորեն կիրառվում է հետկովիդային համախտանիշ տերմինը, որի մեջ մտնում են 55 ախտանիշ:
Հետկովիդային ինկրուստացիոն ցիստիտի մասին «Victoria health news»-ը զրուցել
է ուրոլոգ, անդրոլոգ Գոռ Շադյանի հետ:
Նշենք, որ ինկրուստացիոն (նեկրոտիկ) ցիստիտը առաջին
անգամ նկարագրվել է 1914 թ-ին: 1925 թ-ին հաստատվել է, որ պատճառը ուրեազա սինթեզող բակտերիաներն են, 1986 թ-ին հաստատվել , որ հիմնական
հարուցիչը Corynebacterium urealyticum-ն է:
Գոռ Շադյանի խոսքով, COVID-19 ծանր ընթացքով պացիենտների բուժումը ստացիոնարում բարձրացնում է ԻՆԿՐՈՒՍՏԱՑԻՈՆ ՑԻՍՏԻՏԻ զարգացման ռիսկը: Հիմնական հարուցչի (Corynebacterium urealyticum) հայտնաբերումը բարդացած է՝ պայմանավորված ցանքսի երկարատև ընթացքով, ինչպես նաև հատուկ միջավայրեր կիրառելու անհրաժեշտությամբ: Բարեհաջող բուժման գրավականն, ըստ բժշկի, համալիր մոտեցումն է՝ հակաբիոտիկի ճիշտ ընտրությունը, ինկրուստացիաների էնդոսկոպիկ հեռացումն ու մեզի թթվայնեցումը:
Ռիսկի գործոններն են՝
Ի՞նչ մեխանիզմներով է ազդում COVID 19-ը ուրիոթելի վրա
COVID19-ով պացիենտների բուժումը և ինկրուստացիոն ցիստիտի առաջացման ռիսկերը
Ինչպե՞ս են ախտորոշում ինկրուստացիոն ցիստիտը
Ինչպե՞ս են բուժում ինկրուստացիոն ցիստիտը
Հետկովիդային ինկրուստացիաների էնդոսկոպիկ բուժում