Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


3 ՏԵՍԱԿԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՅՈՒՂ, ՈՐՈՆՔ ՕԺՏՎԱԾ ԵՆ ՀԶՈՐ ՀԱԿԱԲԱԿՏԵՐԻԱԼ ԵՎ ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

3 ՏԵՍԱԿԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՅՈՒՂ, ՈՐՈՆՔ ՕԺՏՎԱԾ ԵՆ ՀԶՈՐ ՀԱԿԱԲԱԿՏԵՐԻԱԼ ԵՎ ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

2020-03-26

     «Victoria health news»-ի փոխանցմամբ՝ «News Break» ամերիկյան կայքը անդրադարձել է եթերայուղերի հակավիրուսային հատկություններին:  

     Եթերայուղերն ունեն  հակավիրուսային հատկություններ

     Կայքը մեկտեղել է տարբեր տարիներին  և  գիտական ամենատարբեր ամսագրերում հրապարակված  ուսումնասիրությունները:

    «Քիմիական և դեղագործական հետազոտություններ» (the Journal of Chemical and Pharmaceutical Research)   ամսագրում հրապարակված վերջին հոդվածի համաձայն, եթերայուղերը հարուստ են հզոր կենսաակտիվ միացություններով, որոնք պայքարում են բորբոքային պրոցեսների և վարակների դեմ։

     Գիտնականները պարզել են, որ եթերայուղերը «պասիվացնում են» վիրուսները՝ խոչընդոտելով դրանց կրկնապատկվելու և վերարտադրվելու կարողությունը և (կամ) բջջապատերին միաձուլվելու և նոր ի հայտ եկող բջիջներին վարակելու ունակությունը:

     Ուրցի եթերայուղ

     Ըստ Սուլթան Քաբոյի համալսարանի բժշկական ամսագրում տպագրված ուսումնասիրության (2006 թ.) ՝  ուրցի եթերայուղը, իր կազմում առկա բազմաթիվ բուսական միացությունների շնորհիվ (ֆլավոնոիդներ, թիմոլ, էվգենոլ, ալիֆատիկ ֆենոլ, սապոնին, լյութեոլին, տետրաէթոքսիլացված ֆլավոններ), ունի բազում հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ:

     Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ուրցի յուղի էքստրակտը կարող է դադարեցնել Pseudomonas aeruginosa-ի աճը, որը գրամ-բացասական պաթոգեն է և առաջացնում է միզուղիների բորբոքում: Բացի այդ, ուրցի յուղի էքստրակտը խոչընդոտում է նաև C. albicans- ի (կանդիդոզ) աճը:

     Էվկալիպտի եթերայուղ

     Ըստ Ասիայի խաղաղօվկիանոսյան բիոտրոպիկ բժշկության ամսագրում (Asian Pacific Journal of Biotropical Medicine)  լույս տեսած ուսումնասիրության (2012 թ.)՝  էվկալիպտի բուժիչ հատկություններն այնքան հզոր են, որ այս բույսի տերևները «կարող են օգտագործվել որպես բնական հակաբիոտիկ` մի շարք վարակիչ հիվանդությունների բուժման համար»: Էվկալիպտի եթերայուղը ունի նաև հակավիրուսային ազդեցություն հերպես վիրուսի բուժման դեպքում:

     Թեյի ծառի յուղ

     Թեյի ծառի յուղն ունի հակավիրուսային հատկություններ և արդյունավետ է ընդհանուր պաթոգենների դեմ: 2001 թ-ին կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ թեյի ծառի և էվկալիպտի յուղերի համադրությունը արդյունավետ է Հասարակ հերպեսի (Herpes Simplex) բուժման դեպքում: Բացի այդ, 2013 թ-ին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թեյի ծառի յուղը կանխում է նաև գրիպի տարածումը:


Բժշկական Նորություններ