Ողնաշարի կամ ազդրի կոտրվածքները բացասական են ազդում կյանքի որակի վրա։
Օստեոպորոզը ոսկրային հիվանդություն է: Աշխարհում
շուրջ 500 մլն. մարդ ունի օստեոպորոզ: 50-ից բարձր յուրաքանչյուր 3-րդ կնոջ և 5-րդ
տղամարդու մոտ առկա է օստեոպորզով պայմանավորված կոտրվածք:
Այն առաջացնում է ցավ, հաշմանդամություն, մեծահասակների մոտ ինքնուրույն
շարժվելու սահմանափակում, ոսկրերի փխրունություն:
Օստեոպորոզ ունեցող մարդկանց մեծ մասը մինչև առաջին
կոտրվածքի ի հայտ գալը չեն իմանում, որ իրենց ոսկրերն աստիճանաբար փխրուն են դառնում։
Կոտրվածքը կարող է առաջանալ թեթև սայթաքումից, ընկնելիս, երբեմն անգամ՝ կռանալիս։
Ստորև ներկայացնում ենք ոսկրերի առողջության համար հինգ քայլ, որոնց կիրառումը կօգնի խուսափել օստեոպորոզից:
5 գործողություն ոսկրերի առողջության համար