Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Առողջությունը  ոչ թե  ծախսային ուղղություն է , այլ  ներդրման օբյեկտ. ԱՀԿ

Առողջությունը ոչ թե ծախսային ուղղություն է , այլ ներդրման օբյեկտ. ԱՀԿ

2022-10-11

«Բազմակողմանի համագործակցության, գործընկերության և արդարության նոր դարաշրջան առողջապահության ոլորտում». ԱՀԿ գլխավոր տնօրենի ելույթը «Health20» գագաթաժողովին 

Առողջությունը  ոչ թե  ծախսային ուղղություն է , այլ  ներդրման օբյեկտ

ԱՀԿ (Առողջաահության համաշխարհային կազմակերպություն)  կենտրոնակայանում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած ամենամյա «Health20» գագաթաժողովին  ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսն ասել է, որ այժմ առողջությունը դիտվում է ոչ թե որպես ծախսային ուղղություն, այլ որպես ներդրման օբյեկտ. «Ինչպես մենք բոլորս տեսանք, COVID-19 համաճարակը դարձել է շատ ավելին, քան պարզապես հանրային առողջության ճգնաժամ: Այն հանգեցրել է տնտեսական, սոցիալական և առողջապահական անհավասարությունների խորացմանը բոլոր երկրներում։ Ամենաշատը տուժել են բնակչության՝ առանց այն էլ խոցելի խմբերը»,-ասել է նա։

Մարտահրավերներին   դիմակայելու համար՝ պետք է ստեղծել  առողջապահական համընդհանուր ծածկույթ

Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի  խոսքով, այժմ մենք կանգնած ենք բազմաթիվ դժվարությունների և միաժամանակ մարտահրավերների առաջ.«…զինված հակամարտություններ և հումանիտար ճգնաժամեր, աղքատության վատթարացում, սննդի և էներգիայի գների աճ, երաշտ, սով, կլիմայի փոփոխություն և քաղաքական պառակտումներ։ Համաճարակը պարզ դարձրեց, որ առողջությունը զարգացման բանալին է», - ասել է նա:

Ըստ նրա, թեև այս բազմաթիվ մարտահրավերներին,  պետք է օգնել երկրներին առաջ շարժվել դեպի առողջապահական համընդհանուր ծածկույթ. «Շտապ գործողություններ են անհրաժեշտ՝ աջակցելու երկրներին՝ լուծելու առողջապահական այս հիմնական մարտահրավերները և ամրապնդելու համաշխարհային առողջությունն ու անվտանգությունը»:

Ռազմավարական 5 ոլորտ, որ աջակցում է ԱՀԿ-ն

Նրա խոսքով,  այս գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար ԱՀԿ-ն աջակցում է երկրներին հետևյալ հինգ ռազմավարական ոլորտում՝

  • Առողջության բարելավում. բազմաոլորտ համագործակցության միջոցով վերացնել   հիվանդությունների առաջացման հիմնական պատճառները և ստեղծել  պայմաններ լավ առողջության և բարեկեցության համար: Օրինակ՝ բարձրացնում է օդի աղտոտվածության և կլիմայի փոփոխության հարցերը:
  • Հանրային առողջության պաշտպանության ապահովումը կատարել առողջապահական համակարգերի վերակողմնորոշմամբ  դեպի առաջնային առողջապահություն՝ որպես համընդհանուր առողջապահական ծածկույթի հիմք։
  • Հանրային առողջության պաշտպանությունն ամրապնդել՝  ստեղծելով գլոբալ առողջապահական արտակարգ իրավիճակների պատրաստության և արձագանքման նոր կառուցվածք, ներառյալ ընդունել նոր՝ իրավաբանորեն պարտադիր միջազգային համաձայնագիր  և  ստեղծել Ֆինանսական միջնորդ հիմնադրամ:
  • Գիտության, հետազոտության, նորարարության, տվյալների հավաքագրման, վերլուծության և առողջության զարգացման թվային տեխնոլոգիաների ներուժի իրացում: Ապագան պատկանում է թվային տեխնոլոգիաներին։
  • Ամրապնդել ԱՀԿ-ն՝ որպես գլոբալ առողջության առաջատար և առաջնորդող համաշխարհային առողջապահական ճարտարապետության կենտրոն։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսն իր խոսքում նշել է, որ արդեն 5  տարի է, ինչ «Health20» գագաթնաժողովը, որը հյուրընկալվում է G20 Առողջապահության և զարգացման գործընկերության կողմից, համախմբում է ազդեցիկ համաշխարհային առողջապահական փորձագետների և շահագրգիռ կողմերի ամբողջ աշխարհից՝ առողջապահության և ֆինանսական ոլորտներից, ինչպես նաև այլ ոլորտներից:


Բժշկական Նորություններ