Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Աշնանը սկսվում է գրիպի սեզոնը

Աշնանը սկսվում է գրիպի սեզոնը

2022-10-20

  Հոկտեմբերի սկիզբը համարվում է գրիպի սեզոնի սկիզբ: Ուստի շատ կարևոր է յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ գրիպի դեմ պատվաստումը, որը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է:

  ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ  Երևանի և մարզային  բոլոր պոլիկլինիկաները  ապահովված են  2022-2023 թթ. սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով։ Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, անկախ հաշվառման վայրից, պետական պատվերի շրջանակում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 և բարձր տարիքի անձինք, փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, մինչև 64 տարեկան շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, 2022 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, ինչպես նաև բուժաշխատողներ։ Բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի։

  Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական կետում ևս կատարվում է  գրիպի դեմ պատվաստում:

  Նշենք, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:


Բժշկական Նորություններ