Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։
Շագանակագեղձի գերաճի առաջին նախանշաններն են՝
Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ,
այնպես էլ` չարորակ։
Այս խնդրով պացիենտների մեծ մասը կարևորություն
չեն տալիս կամ նույնիսկ չեն նկատում տարիների ընթացքում միզարձակության փոփոխությունը,
քանի որ շագանակագեղձի աճը դանդաղ պրոցես է։
Շագանակագեղձի գերաճի պատճառով պացիենտի մոտ կարող
է առաջանալ սուր և քրոնիկական միզակապություն, ինչն ավելի է բարդացնում և երկարացնում
բուժման ընթացքը։ Ուստի, առաջին իսկ նախանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։
45-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց խորհուրդ
է տրվում առնվազն տարին մեկ անգամ անցնել սքրինինգային հետազոտություններ` շագանակագեղձի
ՈՒՁՀ, PSA (պրոստատ սպեցիֆիկ անտիգեն), ուրոֆլոումետրիա:
Վաղ շրջանում շագանակագեղձի գերաճի 2 տիպերն էլ ավելի լավ են ենթարկվում բուժման, քան ուշացած դեպքերում։